Մեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները

10.05.2023, 14:41
GAZ-2410–ն արգելափակվել է Սևանա լճում
Մեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 10-ին, ժամը 11:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։–0–