Մեկ օրվա մեջ 2–րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
Նշենք, որ գիշերը տեղական ժամանակով ժամը 03։54–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։
Սույն թվականի ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 12:13-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին, ժամը 08:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից` 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ:–0–