Մեկ մարդ մահացել է Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով
08.02.2025,
18:16
1 մարդ մահացել է Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, որի մարման աշխատանքները մինչև հիմա շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մեկ մարդ մահացել է Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, որի մարման աշխատանքները մինչև հիմա շարունակվում են։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։