Մեղրիի անցակետում իրանցու մոտ հայտնաբերվել է 600 գրամ մարիխուանա և 500 գրամ ափիոն
18.02.2020,
21:15
Մեղրիի անցակետում իրանցու մոտ հայտնաբերվել է 600 գրամ մարիխուանա և 500 գրամ ափիոն, հայտնաբերվել է նաև Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած հայաստանցին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ ՊԵԿ աշխատակիցներն, աձնական զննության ենթարկելով Իրանի քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ քաղաքացին:
«Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Загружается новость ... "Лево"