Մատենադարանի հետնամասում առկա են հրդեհի տարբեր օջախներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)

19.09.2020, 22:11
Մատենադարանի հետնամասում առկա են հրդեհի տարբեր օջախներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
Մատենադարանի հետնամասում առկա են հրդեհի տարբեր օջախներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

 - рис.1

««Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը», – նշվում է հաղորդագրության մեջ։

 - рис.2

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։–0–