ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–