Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանությունից.սպանվածը ՀՀ–ում հայտնի գործարարներից մեկի դուստրն է (ՎԻԴԵՈ)

28.09.2021, 15:18
Այսօր «Հաղթանակ» զբոսայգու մոտ սպանված կինը ՀՀ–ում հայտնի գործարարներից մեկի դուստրն է.ՎԻԴԵՈ
Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանությունից.սպանվածը ՀՀ–ում հայտնի գործարարներից մեկի դուստրն է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մանրամասներ են հայտնի դարձել այսօր գիշերը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանությունից։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղրոդել էինք ավելի վաղ, 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։ Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է նաև ծեծկռտուքի։–0–