Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. ԶԼՄ (ՎԻԴԵՈ)

15.07.2022, 16:18
Քիչ առաջ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը. ԶԼՄ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Նշենք, որ այսօր` հուլիսի 15-ին, մեկնարկել էին Գրիգորյանի գործով նախնական դատալսումները։ Դատական նիստի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, և նա կորցրեց գիտակցությունն` ընկնելով աթոռից։

Մայիսի 17-ին, ԱԱԾ-ն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Նա ձերբակալվել էր համացանցում և ԶԼՄ–ներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։–0–