Լոս Անջելեսի կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել, կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

17.05.2020, 12:41
Լոս Անջելեսի կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել, կան տուժածներ. ՎԻԴԵՈ
Լոս Անջելեսի կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել, կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսի կենտրոնում գրանցվել է ուժեղ հրդեհ, բռնկվել է պահեստ, որտեղ պահվել են դեղորայքի արտադրության համար նախատեսված յուղեր։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնել մեծ դժվարությամբ, հաղորդում է Վեստին։

Ուժեղ պայթյունից հետո կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է մի քանի շինություններով։

Հրդեհի դեմ պայքարել է ավելի քան 200 հրշեջ։ Նրանցից առնվազն 11–ը լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Միջադեպի պաշտոնական պատճառները դեռ հայտնի չեն։–0–