+11
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով

10:48
24 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով կան տուժածներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախատեսված փայտով ջեռուցման համար, որի ջրի շրջանառությունը կարգավորվել է հիշյալ գազի կաթսայի ջրի պոմպի միջոցով: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, նշված հասցեի 51-ամյա բնակչուհին ինքնաշեն կաթսան փայտ գցելու նպատակով մտել է սենյակ և նույն պահին նշված կաթսայի պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք՝ ներառյալ ձախ ձեռքի ամպուտացիա:

Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում նաև անվտանգության կանոնների հնարավոր խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
16:25
21 Մարտի 2023
Սյունիքում նորածնի դիակի հայտնաբերման հետքերով. մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
Նորածնի մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
13:37
21 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
12:37
21 Մարտի 2023
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ

09:13
21 Մարտի 2023
Երևանի փողոցներից մեկում մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն