387.25
6.37
395.52
+1
Եղանակը Երևանում
Հայ

Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած

22:22
07 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Իջևանի բժշկական կենտրոնից, 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած, Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:04
06 Նոյեմբերի 2022
Քիչ առաջ քաղաքացին ինքնահրկիզել է իրեն Երևանի կենտրոնում, վիճակը ծայրահեղ ծանր է
Քիչ առաջ քաղաքացին ինքնահրկիզել է իրեն Երևանի կենտրոնում, վիճակը ծայրահեղ ծանր է
20:13
06 Նոյեմբերի 2022
Դաժան դեպք Արագածոտնի մարզում. 43-ամյա որդին կասկածվում է 73-ամյա մորը ծեծելով սպանելու մեջ
Դաժան դեպք Արագածոտնի մարզում. 43-ամյա որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է
15:57
04 Նոյեմբերի 2022
23–ամյա Թամազ Ֆերոյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
23–ամյա Թամազ Ֆերոյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
12:49
04 Նոյեմբերի 2022
Արմավիրի մարզում 4 մարդու կյանք խլած սվտովթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը (ՖՈՏՈ)
Արմավիրի մարզում 4 մարդու կյանք խլած սվտովթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՖՈՏՈ
11:18
04 Նոյեմբերի 2022
Երևանում բախվել են Toyota–ն ու Land Rover–ը, ինչից հետո հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են Toyota–ն ու Land Rover–ը, ինչից հետո հրդեհ է բռնկվել
23:20
03 Նոյեմբերի 2022
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ստացել է գանգուղեղային տրավմա, կա 4 զոհ
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ստացել է գանգուղեղային տրավմա, կա 4 զոհ
21:59
03 Նոյեմբերի 2022
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
10:36
03 Նոյեմբերի 2022
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
10:23
03 Նոյեմբերի 2022
ՌԴ քաղաքացին Mitsubishi–ով վթարի է ենթարկվել Երևան–Գյումրի ճանապարհին
ՌԴ քաղաքացին Mitsubishi–ով վթարի է ենթարկվել Երևան–Գյումրի ճանապարհին
12:21
02 Նոյեմբերի 2022
Հայտնի են դարձել, որոշ մանրամասներ Վանաձորում 18–ամյա թոռան կողմից 82–ամյա տատու սպանության դաժան դեպքից
Հայտնի են դարձել, որոշ մանրամասներ Վանաձորում 18–ամյա թոռան կողմից 82–ամյա տատու սպանության դաժան դեպքից
21:15
01 Նոյեմբերի 2022
Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ
Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ
19:35
01 Նոյեմբերի 2022
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին