Խոշոր ավտովթար Արարատում՝ հրդեհի բռնկմամբ. BMW-ն վերածվել է մոխրակույտի. կա 3 վիրավոր (ՖՈՏՈ)

17.06.2020, 16:41
Խոշոր ավտովթար Արարատում՝ հրդեհի բռնկմամբ. BMW-ն վերածվել է մոխրակույտի. կա 3 վիրավոր. ՖՈՏՈ
Խոշոր ավտովթար Արարատում՝ հրդեհի բռնկմամբ. BMW-ն վերածվել է մոխրակույտի. կա 3 վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 17-ին, ժամը 04։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Սարիբեկ Մ․, ծնված 1985 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Դավիթ Զ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.1

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիլիթ Հ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։ Կայքի հաղորդմամբ, հրշեջները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն, հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել` 04:50-ին: Այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:-0-

 - рис.2