Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

11.03.2023, 22:15
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ մարդ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։-0-