Կրակոցներ Երևանում. 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է

29.10.2021, 13:14
Կրակոցներ Երևանում. 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է
Կրակոցներ Երևանում. 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։

Ոստիկանները նաև պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–