Կրակոցներ Երևանի խանութներից մեկում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Իրավապահները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։
Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
«Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող ծավալուն միջոցառումները արդյունք տվեցին ապրիլի 29-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0-