Կրակոցներ Ծաղկաձորի խաղատներից մեկի մոտ. կասկածյալների թվում է Հայաստանի քաղաքապետերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 4-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում:
Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են հանրապետության քաղաքապետերից մեկին:–0–