Կոտայքում բախվել են էլեկտրաքարշն ու BMW-ն, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (ՖՈՏՈ)

28.10.2022, 16:01
Կոտայքում բախվել են էլեկտրաքարշն ու BMW-ն, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. ՖՈՏՈ
Կոտայքում բախվել են էլեկտրաքարշն ու BMW-ն, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 27-ին, ժամը 21։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ էլեկտրաքարշը բախվել է ավտոմեքենային. կա տուժած, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի գյուղում բախվել են բեռնատար էլեկտրաքարշը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ. ծնված 1994 թ.), ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 - рис.2

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:-0-