Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու ևս երկու այլ մեքենա․ կան վիրավորներ

17.02.2025, 14:53
Խոշոր ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ
Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու ևս երկու այլ մեքենա․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։