398.31
7.14
413.06
+16
Եղանակը Երևանում
Հայ

Կնոջ դին գտել են ՝ գլխի վնասվածքներով. նոր մանրամասներ խեղդամահ արված կնոջ սպանությունից

14:02
17 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի 47-ամյա բնակչուհու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 07:35-ին, որով տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի հետնամասում գետնին ընկած կին կա՝ գլխի վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 47-ամյա կնոջ դին՝ մարմնական վնասվածքներով և գլխի հատվածում արնանման հետքերով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի նախնական եզրակացության համաձայն՝ մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակը մեխանիկական շնչահեղձությունն է:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանի՝ 1981, 1982, 1987թթ. ծնված բնակիչներ են:

Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
26 Սեպտեմբերի 2022
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
13:52
26 Սեպտեմբերի 2022
Բացահայտվել է Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած դաժան սպանությունը. հոսպիտալացված վիրավորը մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած սպանության վայրից. հանցագործությունը բացահայտվել է
13:02
26 Սեպտեմբերի 2022
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ. ՎԻԴԵՈ
16:05
23 Սեպտեմբերի 2022
Մտել է արագ սննդի կետ, հայհոյել ու դանակի բազմաթիվ հարվածներով սպանել. սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Ճամբարակում տեղի ունեցած դաժան սպանությունից. ՎԻԴԵՈ
15:21
23 Սեպտեմբերի 2022
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
11:03
22 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
22:58
21 Սեպտեմբերի 2022
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում
19:49
21 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»-ի շենքը մասնակի փլուզվել է, կան տուժածներ
«Սուրմալու»-ի շենքը մասնակի փլուզվել է, կան տուժածներ
15:36
20 Սեպտեմբերի 2022
Վրաստանում զինված տղամարդը Bank of Georgia–ում պատանդ է վերցրել 30 մարդու և պահանջում է 2մլն դոլար փրկագին (ՎԻԴԵՈ)
Վրաստանում զինված տղամարդը Bank of Georgia–ում պատանդ է վերցրել 30 մարդու և պահանջում է 2մլն դոլար փրկագին. ՎԻԴԵՈ
13:06
20 Սեպտեմբերի 2022
Մանկահասակ երեխա է մահացել Արարատի մարզում ավտովթարի հետևանքով (ՖՈՏՈ)
Մանկահասակ երեխա է մահացել Արարատի մարզում ավտովթարի հետևանքով. ՖՈՏՈ
12:10
20 Սեպտեմբերի 2022
Նոյեմբերյանում 35–ամյա տղամարդը գնացել է կնոջ աշխատավայր, վիճել ու դանակահարել նրան (ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Նոյեմբերյանում. 35–ամյա տղամարդը գնացել է կնոջ աշխատավայր, վիճել ու դանակահարել նրան. ՎԻԴԵՈ
15:31
19 Սեպտեմբերի 2022
Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա
Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա