414.88
5.17
389.01
+8
Եղանակը Երևանում
Հայ

Խոստացել է Բաքվի բանտերից բերել Հայաստան ու անհետ կորած զինծառայողի մորից հափշտակել 7000 դոլար (ՎԻԴԵՈ)

10:49
04 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

«Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: 

«Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», – հայտնում են ԱԱԾ–ից: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:22
01 Մարտի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգաերկրաշարժեր է կանխատեսել
15:51
01 Մարտի 2023
Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա ասել է, որ գնել է այն list.am–ից
Ասել է, որ գնել է list.am–ից. Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
15:23
01 Մարտի 2023
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
Հայաստանցիները զգացել են Վրաստանում գրանցված 5–6 բալ ուժգնությամբ երկրաշարժը
14:10
01 Մարտի 2023
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել. ՖՈՏՈ
11:46
01 Մարտի 2023
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
Արմավիրի մարզում 46–ամյա աները որսորդական հրացանով սպանել է 31–ամյա փեսային
13:49
28 Փետրվարի 2023
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
«Տաշիր» ԲԿ է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի
10:47
28 Փետրվարի 2023
Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ղեկավարի դին
Լիճք բնակավայրի ղեկավարի դին է հայտնաբերվել
23:01
27 Փետրվարի 2023
Հանուն փողի. 34-ամյա գյումրեցին հարկադրել է 19-ամյա կնոջն այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ (ՎԻԴԵՈ)
34-ամյա գյումրեցին 19-ամյա կնոջը հարկադրել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ այլ տղամարդու հետ. ՎԻԴԵՈ
14:31
27 Փետրվարի 2023
19–ամյա երևանցին կրակել է Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում և դանակահարել է մենեջերին
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում
19:26
25 Փետրվարի 2023
Ողբերգական դեպք Արթիկում. ավտոտնակում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր
Ողբերգական դեպք Արթիկում. ավտոտնակում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր
14:11
24 Փետրվարի 2023
Երևանում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով, վրաերթի են ենթարկվել քաղաքացիներ, հնչել է կրակոց
Երևանում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով, վրաերթի են ենթարկվել քաղաքացիներ, հնչել է կրակոց
10:15
24 Փետրվարի 2023
Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով
Գեղարքունիքում 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով