Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

06.07.2021, 12:28
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Քաղսի գյուղ տանող ճանապարհին, դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել ձախակողմյան հատվածի ծառին և հայտնվել ձորակում;

Վթարի հետևանքով Ռ. Նուբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–