438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում, ջրազրկվել է Վանաձոր քաղաքը (ՎԻԴԵՈ)

21:52
13 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 20.30-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 08.30-ն կդադարեցվի Լոռու մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Մասնավորապես կջրազրկվեն.

1. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակներ, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիր, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցներ, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տներ, Հակոբյան փողոցի կենտ համարի տներ և նրբանցք, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տներ և նրբանցք, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տներ և 2-րդ շենք, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տներ, Սունդուկյան 1-15 տներ և 1-ին նրբանցք, Ծատուրյան փող. 1-19 տներ, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակներ և 8-16 տներ, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տներ, Նաիրի փող. 1,3,5 շենքեր, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքեր և փակուղու 1 շենք, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքեր, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքեր, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքեր, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքեր և 1, 2, 3 տներ, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքեր և քոթեջների 1, 2, 3 փողոցները, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով:

2. Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես իր հերթին հաղորդում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ը, Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար:

«Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: Տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–



Տեսանյութը` armtimes.com–ի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ