Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրանական ենթակայաններից մեկում. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

28.04.2022, 11:44
Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրանական ենթակայաններից մեկում. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրանական ենթակայաններից մեկում. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Չարբախ թաղամասում գտնվող էլեկտրական ենթակայանում։

 - рис.1

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 - рис.2

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։39-ին, մարվել՝ 11։41-ին։–0–