Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենի տներից մեկում
08.03.2021,
14:40
Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենի տներից մեկում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։–0–