Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ)
19.09.2020,
22:01
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր երեկոյան Երևանում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում այրվում է մոտ 3քմ խոտածածկ տարածք։
«Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ», – նշեց նա։

Բաղդասարյանն ավելացրեց, որ քամու պատճառով կրակն արագ տարածվում է։

Նշենք, որ մոտակա տարածքի և Երևանի կենտրոնի բնակիչները հրդեհից մի քանի րոպե առաջ լսել են ուժեղ պայթյունի ձայներ։–0–