Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
21.04.2022,
12:34
Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 21-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 12։09-ին։–0–