Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում, մեկնել է 5 հաշվարկն ու ԱԻ նախարարը

31.07.2020, 17:38
Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում, մեկնել է 5 հաշվարկն ու ԱԻ նախարարը
Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում, մեկնել է 5 հաշվարկն ու ԱԻ նախարարը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնում ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը։–0–