Խոշոր հրդեհ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեպքի վայր է մեկնել 10–ից ավելի մարտական հաշվարկ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)

06.04.2021, 09:53
Գիշերը Խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեպքի վայր է մեկնել 10–ից ավելի մարտական հաշվարկ, հրդեհը դեռ չի հաջողվել մարել. ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
Խոշոր հրդեհ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեպքի վայր է մեկնել 10–ից ավելի մարտական հաշվարկ (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրային կենտրոնում։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։

 - рис.1

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 - рис.2

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

 - рис.3

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։–0–