Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

09.12.2024, 20:00
Հրազդանի կիրճ տանող ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան փողոցում դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Թ․ Ե․–ի վարած «Toyota Camry» և 52-ամյա Կ․ Գ․–ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։