554.5
6.8
476.95
+12
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota–ն գլխիվայր շրջվել է, կա 6 տուժածը, որոնցից 5–ն անչափահաս են (ՖՈՏՈ)

12:04
08 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Шамшян, ДТП

«Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ա․ Թ.-ն, Հ․ Գ․-ն, Է․ Օ․-ն և Գ․ Դ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Մ․ Հ․-ի (ծնված 2005 թ․) և Ռ․ Ռ․-ի (ծնված 2005 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար։–0–

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
26 Հոկտեմբերի 2021
Պարզվել է Արագածոտնում երկու քույրերի մահվան նախնական պատճառը.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Պարզվել է Արագածոտնում երկու քույրերի մահվան նախնական պատճառը.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:57
26 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Արագածոտնում.հիվանդանոց են տեղափոխվել 11–ամյա աղջկա դին ու նրա 19–ամյա քույրը, նա ևս մահացել է
Սարսափելի դեպք Արագածոտնում.հիվանդանոց են տեղափոխվել 11–ամյա աղջկա դին ու նրա 19–ամյա քույրը, նա ևս մահացել է
11:21
26 Հոկտեմբերի 2021
Տավուշում UAZ Patriot–ը գլորվել է ձորը, մահացած և վիրավոր քաղաքացիները նախարարության աշխատակիցներ են
Տավուշում UAZ Patriot–ը գլորվել է ձորը, մահացած և վիրավոր քաղաքացիները  նախարարության աշխատակիցներ են
22:06
25 Հոկտեմբերի 2021
Մեկ օրվա մեջ երրորդ երկրաշարժը. օջախը գրեթե նույնն է
Մեկ օրվա մեջ երրորդ երկրաշարժը. օջախը գրեթե նույնն է
19:08
25 Հոկտեմբերի 2021
Մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում
Մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում
14:18
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
13:04
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
12:29
22 Հոկտեմբերի 2021
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
11:50
22 Հոկտեմբերի 2021
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
11:24
22 Հոկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
15:54
21 Հոկտեմբերի 2021
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
14:17
21 Հոկտեմբերի 2021
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում