548.74
6.28
481.52
-4
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր ավտովթար Երևանում․ Mercedes-ը բռնկվել է, վիրավորներից մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)

11:09
03 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 2-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

ДТП

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

ДТП

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Է․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
19 Հունվարի 2022
Տղամարդը հայհոյում և ոտքով հարվածում է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն. միջադեպ Երևանում (ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր. ինչպես է տղամարդը ոտքով հարվածում «Հայփոստի» հղի աշխատակցուհուն. ՎԻԴԵՈ
16:47
18 Հունվարի 2022
Երևանի կենտրոնում 24-ամյա աղջկան ծեծել են ու առևանգել
Երևանի կենտրոնում  ձեռքերով, ոտքերով ծեծել են 24-ամյա աղջկան ու առևանգել
12:02
18 Հունվարի 2022
Քացախաթթվի էսենցիա է խմել. Արարատի մարզում դպրոցի տնօրենը փորձել է ինքնասպան լինել որդու գերեզմանին
Քացախաթթվի էսենցիա է խմել. Արարատի մարզում դպրոցի տնօրենը փորձել է ինքնասպան լինել որդու գերեզմանին
13:03
17 Հունվարի 2022
Գիշերը 3–ին մտել է առանձնատան պատշգամբ, տանտերն էլ հրացանով կրակել է. արտակարգ պատահար Նոյեմբերյանում
Գիշերը 3–ին մտել է առանձնատան պատշգամբ, տանտերն էլ հրացանով կրակել է. արտակարգ պատահար Նոյեմբերյանում
12:47
17 Հունվարի 2022
Մոսկվայում Գրադսկու այրուց հափշտակել են 100 մլն ռուբլի
Մոսկվայում անհայտ անձինք Գրադսկու այրուց հափշտակել են 100 մլն ռուբլի
12:38
17 Հունվարի 2022
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes–ն ու Opel–ը, Mercedes–ի վարորդը հիվանդանոցից դիմել է փախուստի
Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են Mercedes–ն ու Opel–ը, Mercedes–ի վարորդը հիվանդանոցից դիմել է փախուստի
11:36
17 Հունվարի 2022
Երևանի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Երևանի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
10:47
17 Հունվարի 2022
Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, սպառնացել են ոստիկաններին. հայտնի է խափանման միջոցը
Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, սպառնացել են ոստիկաններին. հայտնի է խափանման միջոցը
14:04
16 Հունվարի 2022
Չարենցավանի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյուն հետևանքով կան տուժածներ
Չարենցավանի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյուն հետևանքով կան տուժածներ
13:58
16 Հունվարի 2022
Հայաստանում ուժեղ երկրաշարժ է եղել, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5-6 բալ
Հայաստանում ուժեղ երկրաշարժ է եղել, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5-6 բալ
14:41
15 Հունվարի 2022
Արտակարգ միջադեպ Չարենցավանում. բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Արտակարգ միջադեպ Չարենցավանում. բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
22:00
14 Հունվարի 2022
Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել
Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել