ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց բախվել են BMW X5, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում