Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ.կա վիրավոր

26.08.2021, 11:47
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ.կա վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ.կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։–0–