Խոշոր ավտովթար՝ Շիրակում․ 5 մարդ հոսպիտալացվել է

10.01.2025, 12:27
Շիրակում բախվել է բեռնատարն ու «ՎԱԶ 2107»–ը, կա 5 տուժած
Խոշոր ավտովթար՝ Շիրակում․ 5 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:30-ի սահմաններում Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը: 
 
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն»:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվոմ է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է «Howo» բեռնատարի վարորդի ինքնազգացողության վատացումը: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։