Խոշոր ավտովթար Հրազդանում. BMW–ն մխրճվել է ԶԻԼ–ի մեջ, հայր և որդի հոսպիտալացվել են

14.11.2021, 23:14
Խոշոր ավտովթար Հրազդանում. BMW–ն մխրճվել է ԶԻԼ–ի մեջ, հայր և որդի հոսպիտալացվել են
Խոշոր ավտովթար Հրազդանում. BMW–ն մխրճվել է ԶԻԼ–ի մեջ, հայր և որդի հոսպիտալացվել են
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 12–ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հրազդան քաղաքում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 63-ամյա Գ.Ս–ի վարած ԶԻԼ մակնիշի և 53-ամյա Լ.Ս.–ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կ.Ս–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

Ավտովթարի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–