ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1971 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում