Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Nissan–ը, կան վիրավորներ
14.02.2020,
19:36
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Nissan–ը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի և Nissan March ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes–ը կողաշրջվել է, Nissan-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ից դուրս են բերել վիրավորներին, ովքեր հոսպիտալացվել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված Mercedes–ից դիզվառելիքի արտահոսք էր սկսվել:
Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Загружается новость ... "Лево"