Կաթնաղբյուր գյուղի հարակից ձորում 43–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

27.08.2020, 13:55
Կաթնաղբյուր գյուղի հարակից ձորում 43–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Կաթնաղբյուր գյուղի հարակից ձորում 43–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Կաթնաղբյուր գյուղում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ժամը 22։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Загружается новость ... "Лево"

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները ձորից (մոտ 1000 մ խորությամբ) դուրս են բերել Միքայել Զ․-ի (ծնված 1977 թ․) դին և հանձնել Ստեփանավանի շտապօգնության ծառայությանը։–0–