Կապան-Գորիս ճանապարհին բեռնատար է այրվել (ՖՈՏՈ)
23.08.2021,
21:15
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Կապան-Գորիս ճանապարհին․ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Զ․) և 11 հա բուսածածկույթ։-0-