422.28
5.02
388.48
+2
Եղանակը Երևանում
Հայ

Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած միջադեպից (ՎԻԴԵՈ)

14:11
15 Մարտի 2023

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել նախօրեին Երևանում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ ամուսինը կրակել էր նախկին կնոջ ուղղությամբ, ապա ինքն իրեն։

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել էր մի տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ահազանգին արագ արձագանքած Մալաթիայի ոստիկանները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել էր տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։ Դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:59
01 Ապրիլի 2023
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով
Տեղի է ունեցել փլուզում. մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով
21:05
31 Մարտի 2023
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Երևանում քամու հետևանքով ծառեր են տապալվել. ՖՈՏՈ
15:30
31 Մարտի 2023
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել Անվտանգության ակադեմիայում, մեկնել է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
14:52
31 Մարտի 2023
Երևանում փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Երևանում այսօր փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:46
31 Մարտի 2023
Երևանում 71–ամյա եղբայրը վիճել է 69–ամյա եղբոր հետ ու դանակահարել նրան
Երևանում 71–ամյա եղբայրը դանակահարել է 69–ամյա եղբորը
13:04
31 Մարտի 2023
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
Հարձակվել է, հարվածել ու փախել. ՔՊ խմբակցության ղեկավարը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
10:04
30 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
15:24
29 Մարտի 2023
Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
14:42
29 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին