Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)

20.10.2021, 10:15
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել.ՎԻԴԵՈ
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել` թմրանյութ պահելու կասկածանքով։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։

«Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված», – նշվում է գերատեսչության  հաղորդագրության մեջ։

Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:–0–