Կախվել է ճամպրուկին ամրացված կտորով. Երևանում 25–ամյա օտարերկրացի աղջկա դի է հայտնաբերվել

20.01.2022, 11:03
Կախվել է ճամպրուկին ամրացված կտորով. Երևանում 25–ամյա օտարերկրացի աղջկա դի է հայտնաբերվել
Կախվել է ճամպրուկին ամրացված կտորով. Երևանում 25–ամյա օտարերկրացի աղջկա դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Զեյթունի ուսանողական հանրակացարանում օտարերկրացի աղջկա կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանին դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–