Կադրեր Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից. 2 զինծառայող մահացել է, վարորդը դիմել է փախուստի (ՎԻԴԵՈ)

15.04.2021, 20:15
Կադրեր Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից. 2 զինծառայող մահացել է, վարորդը դիմել է փախուստի. ՎԻԴԵՈ
Կադրեր Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից. 2 զինծառայող մահացել է, վարորդը դիմել է փախուստի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հրապարակվել են կադրեր գիշերը Արամուսում տեղի ունեցած սարսափելի վրաերթից։

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):

Կատարվում է քննություն:

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:–0–