Կա՞, արդյոք, ուժեղ երկրաշարժի հավանականություն, ԱԻՆ-ը զգուշացնում է ակտիվ հետցնցումների մասին

14.02.2022, 00:10
Կա՞, արդյոք, ուժեղ երկրաշարժի հավանականություն, ԱԻՆ-ը զգուշացնում է ակտիվ հետցնցումների մասին
Կա՞, արդյոք, ուժեղ երկրաշարժի հավանականություն, ԱԻՆ-ը զգուշացնում է ակտիվ հետցնցումների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է երկրաշարժի հետցնցումների մասին:

«Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել», - նշել են գերատեսչությունից։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանկով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանում կրկին գրանցվել էր ուժեղ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Երևանում:-0-