Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

04.10.2021, 11:10
Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Իրանի կենտրոնական մասում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնին։

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Շեհրե Կորդ քաղաքից 106կմ հարավ–արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 129 հազար մարդ։ Ցնցման օջախը 10կմ խորության վրա էր։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։–0–