571.37
6.57
484.42
+28
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)

11:01
08 Հունիսի 2021

ԵՐԵՎԱն, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով քննչական խմբի, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների արհեստավարժ գործողությունների, առկա վարկածների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Կ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարաններից մեկում 2021 թվականի հունիսի 2-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցները քողարկված ձևով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, 2021 թվականի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով ՀՀ են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ, որոնք պատրաստվել են մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից:

ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական և դատավարական համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերված մեթամֆետամին տեսակի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 7 կգ:

«Նշված հանցագործությունների կատարման կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են ԻԻՀ 4 քաղաքացիներ, հայտնաբերված սրբապատկերներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ
20:17
21 Հուլիսի 2021
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
15:37
21 Հուլիսի 2021
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
14:52
21 Հուլիսի 2021
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
14:24
21 Հուլիսի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
13:43
21 Հուլիսի 2021
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է.ՎԻԴԵՈ
13:06
21 Հուլիսի 2021
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել ոտքին, կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ
15:58
20 Հուլիսի 2021
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ.ՎԻԴԵՈ
11:00
20 Հուլիսի 2021
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել (ՖՈՏՈ)
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել.ՖՈՏՈ
09:15
20 Հուլիսի 2021
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
23:25
19 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
18:25
19 Հուլիսի 2021
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում