Ինքնասպանություն Երևանում. 29–ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

20.11.2021, 21:27
Ինքնասպանություն Երևանում. 29–ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից
Ինքնասպանություն Երևանում. 29–ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երևանի գնդի պարեկները տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–