413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ւնքնաձիգ, նռնակ, դետոնատորի պայթուցիչներ. 19–ամյա երիտասարդի բնակարանում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

15:14
13 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱն, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն ձեռք բերեցին, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեկտեմբերի 10-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Երիտասարդը ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվեցին նաև երիտասարդի կողմից շահագործվող մյուս մեքենան ու բնակարանը։

««Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, դետոնատորի պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 17 փամփուշտով, տարբեր տրամաչափի և հրազենների 2000-ից ավելի փամփուշտ և այլն։ Բնակարանի խուզարկությամբ ևս գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ հայտնաբերվեց, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ, որոնցից մեկը լիցքավորված էր 26, մյուսը՝ 30 փամփուշտով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։

Արմավիրի ոստիկանները տեղեկություն ձեռք բերեցին, որ ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց ապօրինի պահվող գործարանային համարով հրացան։

Ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը