395.14
6.58
403.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես է զինված տղամարդը ներխուժում Մասիսի համայնքապետարան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)

14:29
21 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 19-ին, ժամը 21.17-ի սահմաններում, մի տղամարդ առանց համարանիշերի մեքենայով մոտեցել է Մասիսի համայնքապետարանի շենքին, մտել ներս և բարձրացել 4-րդ հարկ։ 4-րդ հարկում նա կոտրել է համայնքապետի աշխատասենյակի դուռն ու մտել ներս, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից շենքը շրջափակվել է, տարհանվել են ներսում և հարակից տարածքում գտնվող քաղաքացիները։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության բարձրաստիճան սպաները բանակցություններ են սկսել շենքում գտնվող տղամարդու հետ, որն այդ ընթացքում համայնքապետի աշխատասենյակի պատուհանից մարտական նռնակ է նետել դեպի զբոսայգի, իսկ որոշ ժամանակ անց շենքում լսվել է երկու կրակոց, ինչից հետո զինված տղամարդը չի արձագանքել ոստիկանության ծառայողների՝ բարձրախոսով հնչող հորդորներին։

Բանակցություններին մասնակցում էին նաև զինված տղամարդու բարեկամներն ու մայրը, բայց նա չի արձագանքել նաև բարձրախոսով իրեն դիմող մորը։

Զինված տղամարդու կողմից արձագանք չստանալուց հետո որոշում է կայացվել իրականացնել հատուկ օպերացիա։

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են համայնքապետարան։

Շենքի 4-րդ հարկում՝ համայնքապետի աշխատասենյակում, իրավապահները հայտնաբերել են 36-ամյա Էդգար Մարգարյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով։ Նա ինքնասպան էր եղել։

Աշխատասենյակում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով, ատրճանակի կրակված 2 պարկուճ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կպարզվեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
18 Հոկտեմբերի 2022
14-ամյա և 16-ամյա աղջիկները որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
14-ամյա և 16-ամյա աղջիկները որոնվում են որպես անհետ կորած: ՎԻԴԵՈ
15:35
18 Հոկտեմբերի 2022
200 եվրո է պահանջել. Երևանում տաքսու վարորդը հրաժարվել է վերադարձնել Լեհաստանի քաղաքացու փաստաթղթերը
200 եվրո է պահանջել. Երևանում տաքսու վարորդը հրաժարվել է վերադարձնել Լեհաստանի քաղաքացու փաստաթղթերը
12:43
18 Հոկտեմբերի 2022
Գորիսում կրակոցներ են հնչել
Գորիսում կրակոցներ են հնչել
23:11
17 Հոկտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. հայր և որդին մահացել են
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. հայր և որդին մահացել են
10:24
17 Հոկտեմբերի 2022
Երևանում երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել
Երևանում երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել
13:03
14 Հոկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Լեհաստանի քաղաքացին Kia–ով բախվել է 15–ամյա առաքիչի վարած մոպեդին. վերջինս տեղում մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. Լեհաստանի քաղաքացին Kia–ով բախվել է 15–ամյա առաքիչի վարած մոպեդին. վերջինս տեղում մահացել է
12:37
12 Հոկտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Էջմիածնում. 06-ը վերածվել է ջարդոնի, կա վիրավոր
Խոշոր ավտովթար Էջմիածնում. 06-ը վերածվել է ջարդոնի, կա վիրավոր
12:07
12 Հոկտեմբերի 2022
Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում
15:22
11 Հոկտեմբերի 2022
20 րոպեում տնից գողացել են հեռուստացույց և գումար. արտառոց դեպք Գյումրիում
20 րոպեում տնից գողացել են հեռուստացույց և գումար. արտառոց դեպք Գյումրիում
13:45
11 Հոկտեմբերի 2022
Երևանում կրակոցներ են հնչել
Երևանում կրակոցներ են հնչել
11:39
11 Հոկտեմբերի 2022
Արտակարգ դեպք Կոտայքում․ բախվել են 06-ն ու 07-ը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ գործակալներին, ԳԱԶ 24-ը վարերթի է ենթարկել 3 հոգու, կա զոհ ու վիրավորներ
Արտակարգ դեպք Կոտայքում․ բախվել են 06-ն ու 07-ը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ գործակալներին, ԳԱԶ 24-ը վարերթի է ենթարկել 3 հոգու, կա զոհ ու վիրավորներ
17:23
10 Հոկտեմբերի 2022
Իրանում գրանցված 7 բալանոց ուժեղ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալանոց ուժեղ երկրաշարժը զգացվել է Հայաստանում