Իջևանում 07–է այրվել
20.01.2021,
20:37
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Իջևանում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։–0–